Վարդագույն աստղ ադամանդն աշխարհի ամենաթանկարժեք քարն է։
Այն վաճառվել է 71,2 միլիոն ԱՄՆ դոլարովъ ներառյալ ինքնարժեքը, որը կազմում է 60 մլն ԱՄՆ դոլար։
Վարդագույն աստղի քաշը 59,60 կարատ է։ Նրան կոչում են բնության արվեստի իսկական գլուխգործոց։

Գնորդը հոնկոնգյան Chow Tai Fook Jewellery ընկերությունն է: Աճուրդը տևել է ընդամենը 5 րոպե: Ռեկորդային է ոչ միայն թանկարժեք քարի գինը, այլեւ՝ դրա չափսերը:

Թանկարժեք քարը, որը գտնվել է 1999թ.-ին հարավաֆրիկյան De Beers հանքավայրում, նախնական գնահատվել է 56 մլն դոլար: Անմշակ վիճակում քարի կշիռը եղել է 132,5 կարատ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել