Ամերիկացի հետազոտողներն ապացուցել են զոմբիների գոյությունը։ Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի աշխատակիցները հայտարարել են, որ իրականում զոմբիներ գոյություն ունեն, սակայն դեռ միայն միջատների շրջանում։

Հետազոտողները հայտարարել են, որ բնության մեջ գոյություն ունի մակաբույծ-սունկ, որն ունակ է վերահսկողության տակ վերցնելու միջատների վարքը։ Փորձի ժամանակ գիտնականներն օգտագործել են մրջյուններին։

Սնկի սպորները, հայտնվելով մրջյունների օրգանիզմում, ստիպում են նրանց ուտել իրենց բները, իսկ այնուհետև ծառով հնարավորինս վեր բաձրանալ և ինքնասպանություն գործել։ Այնուհետև սատկած միջատների մարմիններից նոր սնկեր են աճում, ավելի ու ավելի տարածվում և ընդգրկում նոր զոհեր։ Առաջին հերթին դա տեղի է ունենում գլխուղեղում փոփոխությունների պատճառով։

Հանելուկ է մնում՝ կարո՞ղ է արդյոք սունկը սպորների օգնությամբ վերահսկողություն ստանալ մարդու նկատմամբ, և եթե հնարավոր է, ապա ինչպիսի՞ չափաբաժին է անհրաժեշտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել