Մասնագետները նշում են, որ ձմեռային կոշիկի այդ տեսակի սիրահարների մոտ կարող են խնդիրներ առաջանալ ծնկների հետ։

«Օրթոպեդիկ վիրաբույժ Իեն Մաքդերմոտը հայտարարել է, որ ուգիների սիրահարներին կարող է վտանգ սպառնալ,- փոխանցում է Daily Mail-ը։- Այդ կոշիկը բավականաչափ չի ապահովում աջակցություն ոտքերի համար, ինչի հետևանքով կարող է տուժել ծնկի աճառը»։

Լոնդոնյան կլինիկայի խորհրդատուն նշել է, որ, չնայած ուգիների հարմարավետությանը, ավելի լավ է նախապատվություն տալ ձմեռային կոշիկի մեկ այլ տեսակի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել