Ավելի քան 400 ամերիկացի միլիոնատեր և միլիարդատեր, այդ թվում՝ ֆինանսիստ Ջորջ Սորոսը, որոշել են ԱՄՆ Կոնգրես նամակ ուղարկել, որում օրենսդիրներին կխնդրեն չնվազեցնել իրենց հարկերը: Այս մասին գրում է Chicago Tribune-ը:

Ըստ նրանց՝ կառավարությունը սխալ է անում, որ որոշել է նվազեցնել երկրի ամենահարուստ ընտանիքների հարկը: Իրենց նամակում ամենահարուստ իրավաբանները, ձեռնարկատերերը և բժիշկները Կոնգրեսին կոչ են անում չընդունել հարկային օրենքներ, որոնք միայն կխորացնեն իրավիճակը ԱՄՆ պետպարտքի հետ կապված և «ավելի կխորացնեն անհավասարությունը»:

Նամակի հեղինակները կարծում են, որ իրենք, ընդհակառակը, պետք է ավելի շատ հարկ վճարեն: Նամակը նախաձեռնել է Responsible Wealth միությունը, որը հանդես է գալիս հօգուտ առաջադեմ փոփոխությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել