21-ամյա մարմնավաճառուհին երկու անգամ կրակել է իր հաճախորդի գլխին նրա համար, որ տղան չի բավարարել իրեն, և աղջիկը չի իմացել, թե ինչպես ասի տղային դրա մասին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «New York Post»-ին:

Կրակելուց հետո Մարիսա Ուոլլենը գողացել է հաճախորդի դրամապանակը և հաճախորդի ատրճանակը և նրա 12 000 դոլարը ծախսել զվարճանքների վրա:

Բարեբախտաբար, 36-ամյա տղամարդը հրաշքով փրկվել է և կենդանի մնացել հարձակումից հետո, որը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Էվերետ քաղաքում:

Հաճախորդի տան տեսախցիկները ֆիքսել են, որ աղջիկը հոկտեմբեր ամսվա մեջ 5 անգամ եկել է տղամարդու տուն:

Աղջիկը 11 ամսական երեխա ունի, այժմ նրան ձերբակալել են:

Фото © Facebook/Marissa Wallen

Фото © Facebook/Marissa Wallen

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել