Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

«Խոր վշտով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Քերմանշահ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի և ավերածությունների մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ փոխանցել մեր խորազգաց ցավակցությունները Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ հայտնելով մեր պատրաստակամությունը փրկարարական աշխատանքներին ներգրավվելու հարցում», - ասված է վարչապետի ցավակցական հեռագրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել