Պատրաստակամ ենք փրկարարական աշխատանքներին ներգրավվելու հարցում. Վարչապետը ցավակցել է Իրանի նախագահի առաջին տեղակալին


13:10 , 13 նոյեմբեր, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

«Խոր վշտով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Քերմանշահ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի և ավերածությունների մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ փոխանցել մեր խորազգաց ցավակցությունները Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ հայտնելով մեր պատրաստակամությունը փրկարարական աշխատանքներին ներգրավվելու հարցում», - ասված է վարչապետի ցավակցական հեռագրում։