Energy Watch հետազոտական խմբի հրապարակած զեկույցն ակնարկում է, որ էներգիայի վերականգնվող աղբյուրները ոչ միայն ավելի էկոլոգիական են, այլև ձեռնտու աշխարհի երկրների տնտեսությունների համար, քան օգտակար հանածոների այրումը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ անցումը լիովին վերականգնվող էներգետիկայի երկրների մեծ մասում հնարավոր է մինչև 2050 թ.: Հետազոտողները նշում են, որ երկրաջերմային աղբյուրների, քամու էլեկտրակայանների և արևային մարտկոցների զարգացման նույնիսկ ընթացիկ մակարդակի դեպքում ատոմային էլեկտրակայանի մշակման և կառուցման մեջ ներդրում անելը պարզապես անիմաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել