Ճապոնացի գիտնականները պարզել են, որ դինոզավրերի ոչնչացումը անհավատալի էր և տեղի է ունեցել ճակատագրական պատահականության հետևանքով: Հետազոտողները իրենց հոդվածը հրապարակել են Scientific Reports ամսագրում:

Գիտնականները ենթադրում են, որ աստղակերպը ուղղակի մխրճվել է Երկրի մեջ «անհամապատասխան ժամանակ», այսինքն՝ այն ընթացքում, երբ մեր մոլորակի էկոհամակարգը առանց այն էլ թուլացել էր:

Ընդ որում, գիտնականները ենթադրում են, որ եթե դինոզավրերը չոչնչանային, Երկրի վրա, հնարավոր է, երբեք էլ չծնվեր մարդկային ռասան:

Մասնագետները վստահ են, որ աստղակերպի հետ հանդիպումը ճակատագրական է եղել դինոզավրերի համար և տեղի է ունեցել կարևոր կլիմայական և էկոլոգիական փոփոխությունների պահին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել