Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման շուրջ ստեղծված իրավիճակը. հայտնում է РИА Новости-ն:

«Դիմեք ամերիկացիներին: Մենք լսել ենք Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա ցանկանում է հանդիպել Պուտինի հետ... Ինչ են այդ մասին խոսում նրա պաշտոնյաները, ես չգիտեմ, դիմեք նրանց»,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպումը համաձայնեցվում է, մինչդեռ Սպիտակ տունը հայտնեց, որ հանդիպում չի կայանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել