Yerkir.am-ը գրում է.

Թուրք հասարակական գործիչ Օսման Քավալան բանտից առաջին անգամ հայտարարություն է արել իր ձերբակալության մասին:

Ըստ «Ակօս»-ի՝ Քավալան հայտարարել է, որ իրեն ձերբակալել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իրեն թիրախավորող խոսքերից անմիջապես հետո: «Ինչպես Բյույուքադայում հավաքված` մարդու իրավունքի պաշտպանները ձերբակալվեցին, երբ Էրդողանը նրանց թիրախավորեց, այնպես էլ ես կալանավորվեցի նրա խոսքերից հետո»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 18-ին ձերբակալված Օսման Քավալան հայտնի է իր հայամետ գործունեությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել