Aysor.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ն նոր ուժերի և միջոցների կարիք ունի ռազմածովային ուժերի ոլորտում, այդ թվում՝ նավերի, սուզանավերի և ծովային պարեկության ինքնաթիռների: Այս մասին լրագրողների առաջ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է РИА Новости-ն:
 
«Մենք սահմանում ենք մեզ անհրաժեշտ տարբեր նպատակներ և դրանք բաշխում ենք ըստ երկրների: Մենք ունենք առանձնահատուկ հայտեր և նպատակներ ռազմածովային ոլորտում, որոնք վերաբերում են մեր բոլոր դաշնակիցներին: Այո՛, կան որոշ հայտեր ծովում հնարավորությունների մեծացման մասին, դրանք կարող են լինել նավեր, սուզանավեր, ծովային պարեկության ինքնաթիռներ կամ այլ հնարավորություններ ծովում», - ասել է Սթոլթենբերգը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել