Բավական երկար ժամանակ գիտնականները ենթադրում էին, որ մեր մատների ծայրին գտնվող նախշերը նախատեսված են այն բանի համար, որպեսզի մենք կարողանանք ամուր բռնել իրերը։ Բայց իրականում դրանք ոչ մի կերպ չեն լավացնում «բռնումը», այլ ավելի շուտ փոքրացնում են շփումը մաշկի և առարկայի միջև, հատկապես երբ առարկան հարթ է։

Հետազոտողներն ուսումնասիրել են շփման մասին հիպոթեզը և բացահայտել, որ այդ դեպքում մաշկն իրեն դրսևորում է ինչպես ռետինը։ Փաստացիորեն, մատի ծայրերի նախշերը փոքրացնում են առարկաներ բռնելու մեր ունակությունը, որովհետև փոքրացնում են առարկայի հետ կոնտակտի մակերեսը։ Այդ պատճառով հարցը մնում է բաց՝ ինչո՞ւ մենք ունենք մատնահետքեր։ Տեսությունները հետևյալներն են՝ լավագույն «բռնումը» կոպիտ և թաց մակերեսների, մատների պաշտպանություն վնասվածքներից և զգայնության ուժեղացում։

Ինչպե՞ս են ի հայտ գալիս մատնահետքերը

Եվ այսպես՝ մատնահետքերը մատների ծայրերին գտնվող նախշերն են: Դրանք ի հայտ են գալիս սաղմի մոտ դեռևս մոր արգանդում և դրանք լիարժեք ձևավորվում են 7-րդ ամսում: Մենք բոլորս էլ ունենք ամբողջ կյանքի համար ունիկալ մատնահետքեր: Նույնիսկ երկվորյակները, որոնք ունեն միանման ԴՆԹ, տարբերվում են մատնահետքերով:

Մատնահետքերը կազմված են կամարաձև, հանգուցաձև և պարույրաձև նախշերից, որոնք ձևավորվում են էպիդերմիսի ամենախորը շերտերում՝ բազալային բջիջների ներսում: Բազալային բջիջներն անընդհատ կիսվում են, և նոր բջիջները բարձրանում են վերին շերտեր: Պտուղի մոտ բազալային բջիջների քանակն ավելի արագ է աճում, քան էպիդերմիսի և դերմի ներքին շերտերում: Այդպիսի արագ աճն էլ ստիպում է բազալային բջիջներին ստեղծել բազմաթիվ նախշեր, ընդ որում՝ վերին շերտերի վնասվածքը չի փոխում մատնահետքերը:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել