Կյանքում շատ բաներ կան, որ մարդկանց մեծ մասը սխալ է անում՝ կասկած անգամ չունենալով, որ այն կարող է վնասել իր առողջությանը։ Օրինակ՝ երբևէ մտածե՞լ եք, որ կանգնած վիճակում ջուր ըմպելը կարող է բացասական ազդեցություն ունենալ ստամոքսի ճիշտ աշխատանքի վրա։ Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում, թե որքան հաճախականությամբ և ինչ դիրքով է անհրաժեշտ ջուր ըմպել։

1․ Սա հայտնի կանոն է, որը, ենթադրում ենք, գիտեք․ օրական անհրաժեշտ է ըմպել միջինում 8 բաժակ ջուր:

Drinking water wrong

2․ Կանգնած դիրքում ջուր ըմպելը կարող է խանգարել մարսողական գործընթացին: Բանն այն է, որ կանգնած վիճակում ջուրը միանգամից լցվում է ստամոքսի մեջ, ինչն էլ կարող է բացասական հետևանքներ առաջացնել։

Drinking water wrong

3․ Ըմպեք քիչ-քիչ, քանի որ ջուրը միանգամից ըմպելու դեպքում ծարավը չի հագենա։ Փորձեք խմել փոքր կումերով։

Drinking water wrong

4․ Մասնագետները խորհուրդ չեն տալիս ուտելուց անմիջապես հետո մեծ քանակությամբ ջուր օգտագործել։

Drinking water wrong

5․ Նստած դիրքում երիկամներն ավելի լավ են աշխատում, և հենց այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում նստած վիճակում ըմպել ջուր։

Drinking water wrong

6․ Ըմպեք գոլ ջուր։ Այո, միգուցե այն միանգամից չհագեցնի ձեր ծարավը, սակայն գոլ ջուրը շատ ավելի օգտակար է օրգանիզմի համար, քան սառը։

Drinking water wrong

7․ Մարզվելուց անմիջապես հետո բավարարվեք մի քանի կում ջրով, նստած վիճակում, քանի որ մարզվելուց հետո կանգնած վիճակում մեծ քանակությամբ ջուր ըմպելը կարող է նյարդային լարվածություն առաջացնել։

Drinking water wrong

8․ Մի չարաշահեք։ Ինչպես նշեցինք, օրական անհրաժեշտ քանակը 7-8 բաժակն է, ինչը կարող է տարբերվել տարբեր մարդկանց մոտ՝ կախված տարիքից, քաշից և այլն։ Սակայն մի բան միանշանակ է՝ ջրի չարաշահումը կարող է այնքան վտանգավոր լինել, որքան որ ջրի ոչ անհրաժեշտ քանակությամբ օգտագործումը։

Drinking water wrong

9․ Եվ վերջում՝ առողջ լինելու համար ամեն առավոտ ըմպեք մեկ բաժակ ջուր։

Drinking water wrong

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել