...Երկու տարի է, որ գոյություն ունի հայկական պետությունը: Բայց մինչև օրս էլ անգամ մեր պետական հաստատությունների մեջ ռուսերենը շարունակում է պահպանել իր տիրապետող դիրքը: Մենք մտցնում ենք այժմ ազգայնացնում, մենք ձգտում ենք հաստատել հայերենի տիրապետությունը մեր բոլոր պետական ու հասարակական հիմնարկությունների մեջ: Սակայն կարո՞ղ ենք մենք հաջողություն ունենալ, եթե ռուսերենը տակավին շարունակում է իշխել մեր դպրոցում, մեր ընտանիքում, մեր բարձր, կրթված դասերի մեջ:

Բավական չէ բնավ, որ մեքենայորեն, ոստիկանորեն մենք վտարենք ռուսերենը մեր հաստատություններից: Պետք է, որ միաժամանակ հետևողական, անողոք և համառ կռիվ մղենք ռուս լեզվի դեմ և մեր կյանքի բոլոր ասպարեզներում: Ռուս լեզուն թե՛ մեր հավասարական և թե՛ մեր մասնավոր կյանքում դարձել է մի ծանր հիվանդություն, որից մենք պետք է ազատվենք, ինչ գնով էլ լինի:
Հարկավ, ամեն մի օտար լեզվի գիտությունն անհատի համար բարիք է. բայց երբ այդ գիտությունը կատարվում է վնաս մայրենի լեզվի, նա արդեն դառնում է չարիք՝ ազգային ու, ես պիտի ասեմ նաև, անհատական տեսակետով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել