Մի կին երազում տեսավ՝ իբր խանութի վաճառասեղանի հետեւում ինքը՝ Տեր Աստված էր կանգնած:
-Տե՛ր Աստված, այդ դո՞ւ ես,- ուրախությամբ բացականչեց կինը:
- Այո՛, ես եմ,- պատասխանեց Աստված:
-Իսկ ի՞նչ կարելի է գնել քեզանից,- հարցրեց կինը:
-Ինձանից կարելի է գնել ամեն ինչ,- եղավ պատասխանը:
-Այդ դեպքում տու՛ր ինձ, խնդրում եմ, առողջություն, երջանկություն, սեր, հաջողություն եւ շատ դրամ:
Աստված բարյացակամորեն ժպտաց եւ պատվիրված ապրանքները բերելու համար գնաց դեպի օժանդակ կառույցը: Որոշ ժամանակ անց նա վերադարձավ թղթե փոքրիկ տուփով:
-Ամբողջը դա՞ է,- բացականչեց զարմացած ու հիասթափված կինը:
-Այո՛, ամբողջը սա է,- պատասխանեց Աստված: -Մի՞թե դու չգիտեիր, որ իմ խանութում միայն սերմեր են վաճառվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել