Yerkir.am-ը գրում է.

Իսպանիայի  դատախազությունը կպահանջի  ձերբակալել Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելին և այլ պատգամավորների, որոնք մեղադրվում են ըմբոստության կազմակերպման և պետական միջոցները վատնելու մեջ. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին գրում է Mundo-ն` իր աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ նրանց չեն կարողանա ազատել գրավի դիմաց:

Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին շրջանի անկախության մասին բանաձև է ընդունել, ինչից հետո Իսպանիայի սենատը գործարկել է 155-րդ հոդվածը և անմիջական կառավարում հաստատել Կատալոնիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել