Tert.am-ը գրում է.

Հաջորդ տարվանից սկսած մոտավորապես 4.5 տոկոս տնտեսական աճի, լավ արդյունքի դեպքում՝ նույնիսկ 5 տոկոս աճի դեպքում արդեն կկարողանանք խոսել սկզբունքորեն կյանքի որակը փոփոխող գործոնների մասին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 2018-ի բյուջեին: 

«Ես տնտեսագետ չեմ, բայց ինձ ևս՝ որպես ՀՀ քաղաքացու և կուսակցական գործչի, հետաքրքիր է՝ այդ թվերն ինչի մասին են վկայում, և ՀՀ քաղաքացին ինչ պետք է ակնկալի այն թվային ցուցանիշներից, որոնք հնչեցնում են տնտեսագետները, կառավարությունը, Ֆինանսների նախարարությունը»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Նա, անդրադառնալով ՀՀ տնտեսական ակտիվությանը և տնտեսական աճի ցուցանիշներին, հիշեցրել է, որ 2017 թ. պետական բյուջեով նախատեսվել էր 3.2 տոկոս տնտեսական աճ,  2017թ. առաջին 8-9 ամիսների ընթացքում իրականում տնտեսական ակտիվության ցուցանիշը 5.1 տոկոս է։ Սա նշանակում է, որ տարին ավարտվելու է կանխատեսվածից բարձր տնտեսական աճով ՝ 4-4.3 տոկոսի շրջանակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել