Կուրգանում ձերբակալել են 45-ամյա Անատոլի Ե.-ին, ով դաժանաբար ծեծի է ենթարկել իր ծանոթ կնոջը։ Նա 4 ժամ շարունակ տանջել է 41-ամյա կնոջը՝ կծելով նրա քիթն ու ականջները։ Տուժողի հարազատներն ասել են, որ նա մանրամասն պատրաստվել է ու ուզել է սպանել կնոջը։
Նրանք իրար հետ ծանոթացել են համացանցի միջոցով։ Շահելով կնոջ վստահությունը՝ Անատոլին նրան կանչել է իր մոտ՝ հանրակացարան։
Պատմում են, որ նա ձեռքերով փորձել է խեղդել այդ կնոջը, հետո երբ արյան պատճառով ձեռքերը սահել են, սկսել է խեղդել մալուխով։ Հարևանները ուշադրություն չեն դարձրել բղավոցների վրա, քանի որ հանրակացարանում դա սովորական երևույթ է։ Ոստիկանություն կանչել են միայն այն ժամանակ, երբ հոգնել են այդ ձայները լսելուց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել