Կծել է քիթն ու ականջները, պատառոտել մարմինը. այս «մարդակերը» 4 ժամ շարունակ տանջել է կնոջը (Photo)


18:45 , 3 նոյեմբեր, 2017

Կուրգանում ձերբակալել են 45-ամյա Անատոլի Ե.-ին, ով դաժանաբար ծեծի է ենթարկել իր ծանոթ կնոջը։ Նա 4 ժամ շարունակ տանջել է 41-ամյա կնոջը՝ կծելով նրա քիթն ու ականջները։ Տուժողի հարազատներն ասել են, որ նա մանրամասն պատրաստվել է ու ուզել է սպանել կնոջը։

Նրանք իրար հետ ծանոթացել են համացանցի միջոցով։ Շահելով կնոջ վստահությունը՝ Անատոլին նրան կանչել է իր մոտ՝ հանրակացարան։ 

Պատմում են, որ նա ձեռքերով փորձել է խեղդել այդ կնոջը, հետո երբ արյան պատճառով ձեռքերը սահել են, սկսել է խեղդել մալուխով։ Հարևանները ուշադրություն չեն դարձրել բղավոցների վրա, քանի որ հանրակացարանում դա սովորական երևույթ է։ Ոստիկանություն կանչել են միայն այն ժամանակ, երբ հոգնել են այդ ձայները լսելուց։

Нападавший. Фото © VK/Пострадавшая. Фото © VK/