Armtimes.com-ը գրում է.

Իսպանիայի Ազգային դատարանային պալատի դատախազը պահանջել է միջազգային հետախուզման փաստաթուղթ տրամադրել` Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին հայտնաբերելու եւ ձերբակալելու համար: Իսկ իսպանական դատարանը արդեն որոշում է կայացրել Կատալոնիայի ժեներալիտետի 8 նախկին անդամների ձերբակալության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Vesti-ն` հղում անելով իսպանական La Vanguardia թերթին:

Իսպանական դատախազությունը մեղադրում է Պուչդեմոնին ու եւս 13 պաշտոնանկ եղած ղեկավար մարմնի անդամների` բունտ, խառնակություն եւ պառակտում ստեղծելու մեջ: Նրանց յուրաքանչյուրին` քաղաքացիներին կառավարության դեմ հանելու եւ իշխանությունների նկատմամբ բունտ կազմակերպելու համար հասնում է 30 տարվա ազատազրկում, փոխանցում է Tass գործակալությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել