Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ երբեմն քնում է աղոթքի ժամանակ։ Այս մասին նա ասել է իտալական կաթոլիկ TV2000 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Ես մի քանի անգամ քնել եմ աղոթքի ժամանակ։ Նույնը պատահել է նաև սուրբ Թերեզայի հետ. նա ասում էր, որ Աստված սիրում է, երբ ինքը քնում է»,- պատմել է հովվապետը։

Հռոմի պապը նաև նշել է, որ իր համար դա «բազմաթիվ միջոցներից մեկն է՝ սրբացնելու Աստծու անունը և նրա ձեռքերում զգալու իրեն երեխա»։ Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է սաղմոսներից մեկի մասին, որում աղոթք անողը համեմատվում է երեխայի հետ, ով քնում է հոր ձեռքերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել