էս պրոյեկտի մասին ժամանակին մեր քաղաքական վերնախավն ասում էր՝ անիրատեսական ու ոչ ձեռնտու բան է։ Տասը տարի անց կանգնած ենք հերթական փաստի առաջ, որ կա նաև երկաթուղային ճանապարհ, որը շրջանցում է մեզ։ Մի որոշ ժամանակ հետո էլ կկանգնենք Ադրջբեջան- Իրան հատվածում երկաթուղու կառուցված լինելու փաստի առաջ, ու պրծավ-գնաց։ Ու, ցավոք, դաժը Հյուսիս-Հարավը էդ վախտ կառուցված չի լինի։ Մենք կշարունակենք մեզ համեմատել Իսրայելի հետ, իսկ ադրբեջանցիներին ոչխար կհամարենք։ Մենք կպայքարենք ցեղասպանության ճանաչման համար, չնայած որ ոչինչ չենք անի զարգացնելու ուղղությամբ։
Մենք կհանենք ու կհագնենք ժիլետները, լավ կտժժանք ու կխոսենք մեր բազմադարյա պատմության մասին, բայց դա կլինի աշխարհի տարբեր ծայրերում, բայց ոչ Հայաստանում։

Հոռետեսական ա, բայց դե էդ ա։ 25 տարում մի խելքը գլխին նախագծի ո՛չ մասնակցեցինք, ո՛չ էլ առաջ քաշեցինք։ Հետադարձ հայացքով որ նայում եմ, թերևս նախկինում շատ սխալ էի, որ դեմ էի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը և այլն։ Եթե դա հաջողությամբ պսակվեր, ապա էդքան էլ տխուր չէր լինի ներկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել