Պակիստանի Մուզաֆֆարգարհ քաղաքի 21-ամյա բնակչուհին պատահաբար 15 մարդու է սպանել, թեև պատրաստվել է միայն ամուսնուն թունավորել: Daily Pakistan-ի հաղորդմամբ՝ մեկ ամիս առաջ բռնի ամուսնացած աղջիկը դժգոհ է եղել ամուսնությունից և մտադիր է եղել սպանել ամուսնուն:

Դրա համար Ասիա Բիբին ամուսնու կաթի մեջ առնետի թույն է ավելացրել, սակայն ամուսինը չի խմել: Ի վերջո, կաթն աղջկա սկեսուրն է օգտագործել՝ ավելացնելով Հարավային Ասիայի ավանդական լասսի յոգուրտի մեջ:

Թունավորված ուտեստից թունավորվել է 27 մարդ, որոնցից 15-ը մահացել է: Մյուս տուժածների վիճակն առայժմ չի հաղորդվում:

Տեղի բնակչուհին հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ իր սիրելին՝ Շահիդը, իրեն դրդել է ամուսնուն սպանել, բայց ինքն այդ քայլին չի գնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել