Yerkir.am-ը գրում է.

ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանից ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հետաքրքվեց՝ կա՞ն այնպիսի կազմակերպություններ, որոնք նախատեսում են ՀՀ քաղաքացու համար այս կամ այն ծառայության թանկացում: Սողոմոնյանն ընդգծեց, որ Հայաստանում էլեկտրական էներգիայի սակագնի թանկացում 2018թ. չի սպասվում:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություններ անցկացնել, որոնք դեռևս չեն ավարտվել, սակայն կարող եմ ասել, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2018թ. Հայաստանում չի սպասվում»,- հայտարարեց Սողոմոնյանը: Նա նաև հավելեց, որ սակագնի թանկացման հայտ ունեն միայն «Վիոլա ջուր» ընկերությունից՝ ընդգծելով, որ իրենք արդեն այդ հարցի շուրջ ուսումնասիրությունները սկսել են:

«Մենք արդեն սկսել ենք մոնիթորինգը: Հավանաբար, նոյեմբերի ընթացքում կավարտենք ուսումնասիրություններն ու մոնիթորինգը և կներկայացնենք մեր կարծիքը»,- ընդգծեց Սողոմոնյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ այլ թանկացումերի մասին խոսք չկա: Էնֆիաջյանն էլ շեշտեց, որ կենցաղում 1-ին անհրաժեշտության ապրանքների գնաճ է արձանագրվել և դրան զուգահեռ որևիցե ոլորտի աշխատակցի աշխատավարձ չի բարձրքացվել, ջրի սակագնի բարցրացումը անթույլատրելի մոտեցում է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հարց ուներ, նա ասաց. «Մի չարչրկված հարց էլ գազի գինի մասին եմ ուզում տալ: Մենք ասում ենք 150 դոլար է սահմանին գազը, սակայն կրկնակի ենք վարձ վերցնում էս բնակիչներից: Վերջապես մի օր պպե՞տք է էս հարցը նայվի, մեր քաղաքացին վերջնական արդյունքում թանկ է ստանում, մի հնարավորություն պե՞տք է գտնենք, որ մեր քաղաքացին չտուժի»,- հարցրեց պատգամավորը: Սողոմոնյանն էլ նշեց, որ ներկրման գինը սահմանին 150 դոլար է, որին գումարվում է ընկերության մարժան:

«Դրա մեջ մտնում է ամբողջ ընկերության ծախսերը 42,3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ , 11,7 դոլարի չափ դա կորուստն է, և բնականաբար, ԱԱՀ-ն 51 դոլար: Դրանք իրար հետ. որ գումարում ենք ստացվումմ է 255 դոլար միջին վաճառքի գինը, որը և կազմել է գազպրոմ Արմենիա ընկերությունում ձևավորված սակագինը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել