Ամերիկյան Apple կորպորացիան բացահայտել է իր նոր՝ iPhone X-ի վերանորոգման արժեքը: Նոր սմարթֆոնի էկրանը առանց երաշխիքի փոխելը արժե 279 դոլար:

Apple-ը սեպտեմբերի 12-ին ներկայացրեց նոր՝ iPhone 8-ն ու iPhone 8 Plus-ը՝ ապակե կորպուսով և անլար լիցքավորման գործառույթով:

Փորձագետների խոսքով՝ նոր լույս ընծայված սմարթֆոնի էկրանը փոխելը գրեթե 2 անգամ գերազանցում է iPhone 6-ի էկրանի համանման վերանորոգումը ($129) և գրեթե 65%-ով թանկ է iPhone 8-ի նոր էկրանից ($169):

Նշվում է, որ iPhone X-ի մնացած արտաերաշխիքային տեսակների վերանորոգման համար պետք է վճարել 550 դոլարի կարգի գումար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել