Ամերիկացի գիտնականները հայտնել են ատամի խոզանակների լուրջ վնասների մասին: Մասաչուսեթսի համալսարանի մասնագետները կատարել են հետազոտություն և պարզել, որ ատամները մաքրելուց հետո ատամի խոզանակների վրա երկար ժամանակ մնում են տրիկլոզանի մոլեկուլներ, որոնք առկա են ատամի մածուկում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Environmental Science & Technology ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ ատամների մեկանգամյա մաքրումից հետո տրիկլոզանի մոլեկուլները պահպանվում են 14 օր:

Այդպիսով՝ ատամի խոզանակից օգտվող մարդիկ ենթարկվում են անվերահսկելի չափաբաժնով տրիկլոզանի ազդեցության, ինչը կարող է վնասել առողջությանը:

Ավելի վաղ հետազոտողները պարզել են, որ տրիկլոզանը քայքայում է հորմոնները, ինչպես նաև օրգանիզմը կայունացնում հակաբիոտիկների նկատմամբ և նպաստում սուպերմանրէների առաջացմանը, որոնք հնարավոր չէ ոչնչացնել:

Առայժմ պարզ չէ՝ ինչպես է տրիկլոզանն ազդում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա, բայց կան տվյալներ, որ դրանք, ընկնելով գետերի կամ լճերի մեջ, ձկների վրա մահացու ազդեցություն են ունենում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել