Ամերիկյան Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ քահանաների ցանկը։ Նրանց կարողությունը մի քանի տասնյակ միլիոն դոլարից հասնում է մինչև անգամ միլիարդի։ Որքան էլ տարօրինակ է՝ աֆրիկացի քահանաները գերակշռում են այս ցանկում, չնայած՝ այն համարվում է ամենաաղքատ աշխարհամասը։

Ոմանց համար անգամ անընդունելի է, որ մինչ նիգերիացիների մեծ մասն ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, այս ցանկում հայտնված հարուստ քահանաների մեծ մասը Նիգերիայից են։

Ահա աշխարհի ամենահարուստ 13 քահանաները։

1. Բիլի Գրեհեմ

Կարողությունը՝ $25 միլիոն

Image result for billy graham with obama

98-ամյա Բիլի Գրեհեմը համարվում է ԱՄՆ-ի ամենասիրված մարդկանցից մեկը։ Նա 45 անգամ հայտնվել է ԱՄՆ-ի ամենահամակրելի տղամարդկանց ցանկում։ 1950-ականներից սկսած Բիլի Գրեհեմը հեռուսատեսությամբ և ռադիոյով հաղորդումներ է վարել, քրիստոնեություն քարոզել։ Բացի այդ, նա երկար ժամանակ քաղաքակությամբ է զբաղվել․ եղել է ԱՄՆ մի քանի նախագահների խորհրդական՝ այդ թվում Ռիչարդ Նիքսոնի։ Իսկ 1960-ականներին Ռիքին աջակցում էր Մարթին Լյութեր Քինգին՝ վերացնելու ԱՄՆ-ում տարածված ռասիզմը տարբեր էթնիկ խմբերի նկատմամբ։

2․ Ռիք Ուորեն

Կարողությունը՝ $25 միլիոն

Image result for rick warren

Ռիք Ուորենի ղեկավարած The Purpose Driven Life եկեղեցին մեծությամբ ԱՄՆ-ում ութերորդն է։ Ամեն կիրակի մոտավորապես 20 000 հավատացյալ է հավաքվում Կալիֆորնիայի Լեյք Ֆորիսթ քաղաքում տեղակայված եկեղեցի՝ մասնակցելու պատարագին։ Ռիքի հեղինակած գրքերից մեկը 30 միլիոնից ավելի օրինակով է վաճառվել, ինչի շնորհիվ նա մեծ գումարներ է աշխատել։ Ի տարբերություն շատ այլ հարուստ մարդկանց, նա օգտագործում է իր եկամուտների ընդամենը 10%-ը, իսկ մնացած 90%-ը վերաբաշխում է։ Ռիք Ուորենը նաև շատ ազդեցիկ մարդ է․ դասախոսություններ կարդալու համար նրան պարբերաբար կանչում են Հարվարդի և այլ հեղինակավոր համալսարաններից։

3․ Ցիֆիվա Իռեն

Կարողությունը՝ $35 միլիոն

Related image

Ցիֆիվա Իռենի ղեկավարած եկեղեցին էլ գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Վենդա քաղաքում։ Հենց իր եկեղեցու շնորհիվ է նրան հաջողվել ընգրկվել աշխարհի ամենահարուստ քահանաների ցանկում։ Նա ստեղծել և զարգացրել է քրիստոնեության սեփական ճյուղը՝ ձեռք բերելով տասնյակ հազարավոր հետևորդներ։

4․ Ջոել Օսթին

Կարողությունը՝ $40 միլիոն

Image result for joel osteen

Ջոել Օսթինը քրիստոնեությանը վերաբերվող բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Բացի այդ, նա հաճախ է մասնակցում հեռուստահաղորդումների, որոնց ընթացքում ներկայացնում է իրենց եկեղեցական ծրագրերը և այլն։ Նրա ղեկավարած եկեղեցու անունը «Լեյքվուդ Չըրչ» է՝ թարգմանաբար Լեյքվուդի եկեղեցի, որը գտնվում է ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Նա մասնակցությամբ հաղորդումները 7 միլիոնից ավելի մշտական դիտորդներ ունեն աշխարհի 100 երկրներում։ Իսկ նրա հեղինակած «Ձեր լավագույն կյանքը հիմա» գիրքը ավելի քան 200 շաբաթ շարունակ գլխավորում էր New York Times-ի բեսթսելլեր գրքերի ցանկը, մեծամասամբ ինչի շնորհիվ էլ կուտակվել է նրա ողջ հարստությունը։

5․ Բենի Հին

Կարողությունը՝ $42 միլիոն

Image result for benny heen

Բենի Հինն էլ ղեկավարում է «Միրիքլ Քրուսեյդ» ծրագիրը՝ թարգմանաբար «Խաչակրաց արշավանքի հրաշքը»։ Իր հետ հանդիպելու համար հազարավոր մարդիկ են մասնակցել հաղորդմանը։ 1997 թվականին իսրայելցի քահանան CNN-ին ասել էր, որ իր տարեկան եկամուտը կազմում է 1 միլիոն դոլար։ Նա պնդում է, որ կարողանում է վերականգնել մարդկանց տեսողությունը, լսողությունը և բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են քաղցկեղն ու սեռավարակները։

6․ Քրիս Օյեքհիլոմ

Կարողությունը՝ $50 միլիոն

Image result for chris oyakhilom

Քրիս Օյեքհիլոմը Christ Embassy Church եկեղեցու հիմնադիրն է։ Նրա ղեկավարած եկեղեցին ավելի քան 40 000 անդամ ունի, այդ թվում՝ բազմաթիվ հայտնի գործարարներ և քաղաքական գործիչներ։ Նիգերիացի քահանան ակտիվ նաև սոցցանցերում․ ավելի կոնկրետ՝ Թվիթերում և Ֆեյսբուքում միասին նա ունի ավելի քան 3 միլիոն հետևորդներ։ Քրիսի և իր կնոջ կողմից հեղինակված «Loverworld Publications» գիրքը վաճառվել է 2 միլիոնից ավելի օրինակներով, յուրաքանչյուրը՝ 1 դոլար արժողությամբ։ Բացի այդ, քահանա Քրիսը որոշ հեռուստաընկերությունների, ամսագրեր, թերթերի, հյուրանոցների և արագ սննդի ցանցերի սեփականատեր է։

7․ Այոդել Օրիցեյաֆոր

Կարողությունը՝ $120 միլիոն

Image result for ayodele oritseafor

Այոդել Օրիցեյաֆորը Նիգերիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Նա պարբերաբար մեծ ներդրումներ է անում բանկային ոլորտում, անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալություններում և այլն։ Մեծահարուստ քահանան նաև քրիստոնեական ABN հեռուստաալիքի հիմնադիրն է, որը հեռարձակվում է աշխարհի 75 տարբեր երկրներում։

8․ Ինոք Ադեբոյ

Կարողությունը՝ $130 միլիոն

Image result for e a adeboye

Ինոք Ադեբոյը ևս նիգերիացի քահանա է։ Նա էլ ղեկավարում է «Redeemed Christian Church of God» անունը կրող եկեղեցին։ Նրա ողջ կարողությունը գերազանցում է 130 միլիոն դոլարը։

9․ Դևիդ Օյիդիփո

Կարողությունը՝ $150 միլիոն

Image result for david oyedepo

Կրկին նիգերիացի Դևիդ Օյիդիփոն ողջ Աֆրիկայի ամենամեծ կրոնական կազմակերպության ղեակավրն է։ Նա 4 ինքնաթիռ ունի, ինչպես նաև բազմաթիվ բնակարաններ Լոնդոնում և ԱՄՆ-ում։ Նրան է պատկանում նաև մի տպագրական ընկերություն, որում էլ ինքը տպագրում է իր հեղինակած գրքերը։

10․ Ջորջ Ֆորմեն

Կարողությունը՝ $250 միլիոն

Image result for george foreman

Ջորջ Ֆորմենը նախկին բռնցքամարտիկ է, ով 28 տարեկանում որոշեց դառնալ քահանա և իր ունեցվածքի մի մասն օգտագործելով Հյուսթոնում եկեղեցի կառուցեց։

11․ Փեթ Ռոբերթսոն

Կարողությունը՝ $500 միլիոն

Related image

Փեթ Ռոբերթսոնին ԱՄՆ-ում բոլորն են ճանաչում։ Նա շատ հաճախ է հեռուստատեսությամբ հանդես գալիս և քարոզներ կարդում։ Բացի բազմաթիվ կազմակերպությունների սեփականատեր լինելուց, նա նաև Regent համալսարանի հիմնադիրն է, որը գրեթե 9000 ուսանող ունի։

12․ Քենեթ Քոփլենդ

Կարողությունը՝ $760 միլիոն

Image result for kenneth copeland

Միլիոնատեր Քենեթ Քոփլենդն էլ ժամանակին հիմնել է Kenneth Copeland Ministries կրոնական կազմակերպություն։ Այսօր նրա կարողությունը գերազանցում է 760 միլիոն դոլարը։

13․ Էրիք Մեքեդո

Կարողությունը՝ $1.1 միլիարդ

Related image

Բրազիլացի Էրիք Մեքեդոն ողջ աշխարհի ամենահարուստ քահանան է։ Նրա ունեցվածքը կազմում է 11 միլիարդ դոլար։ Էրիք Մեքեդոնը Universal Church of Kingdom of God եկեղեցու, ինչպես նաև Grupe Record մեդիաընկերության հիմնադիրն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել