«Հոկտեմբերի 26-ին Legendary Watches of the 20th Century ժամացույցների աճուրդում ռեկորդային ավելի քան 17 մլն դոլարով վաճառվել է Rolex Cosmograph Paul Newman Daytona ժամացույցը»,- հայտնում է Bloomberg-ը: Նախնական գինը կազմել է մոտ 1 մլն դոլար:

1968 թ. թողարկված ժամացույցը պատկանել է ավտոմրցարշավորդ և կինոաստղ Փոլ Նյումանին: Ժամացույցը նրան կինն է նվիրել՝ դերասանուհի Ջոան Վուդվորդը: Հետևի կափարիչի վրա հատուկ նրա համար փորագրված է եղել Drive carefully («Զգույշ վարիր»):

Картинки по запросу

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել