Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացի սառեցման հարցը թերևս կրում է ժամանակավոր բնույթ։ Սա նաև հնարավորություն է Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության համար այդ անցումային ժամանակահատվածում գնահատելու ստեղծված ռազմաքաղաքական նոր իրավիճակը, կողմերի միջև ուժային և դիրքային հարաբերակցությունը։ Այս տեսանկյունից իրադարձությունների նման զարգացումը, եթե ենթադրվում է, որ այն անցումային է, իսկապես շահավետ է հենց իրաքյան քրդերին, այլապես այս տեսքով և նման տրամաբանությամբ անհասկանալի է դառնում Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեի նախապատրաստման և հանրաքվեից հետո անկախացման զարգացումների ողջ գործընթացը արմատապես սառեցնելը զուտ ռազմական հակամարտությունը կանխելու պատճառաբանությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել