«ԵՏՄ նիստին Երևան ժամանած ռուսական պատվիրակությունն առանձնապես գոհ չի հեռացել Հայաստանից։
 
Պատճառը, ի շարս այլ հարցերի, նաև ապրանքաշրջանառությանը վերաբերող թվային տարբերություններն էին, որ առկա էին Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի վիճակագրական տվյալների միջև։ Չնայած կառավարության մեր աղբյուրները վստահ պնդում էին, որ Կարապետյանի թվերն են իրականություն։
 
«Ուշադրություն դարձրեք՝ այն ժամանակ, երբ «Մուլտի գրանդում» ընթանում էր ԵՏՄ նիստը, նույն պահին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում 190 մլն․ դոլարի ներդրումային հուշագիր էր ստորագրվում՝ ԱՄՆ դեսպան Միլսի քավորությամբ»,- ասացին մեզ՝ ակնարկելով, որ դժգոհության պատճառներից մեկն էլ դա է»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել