ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ազգային արխիվի հազարավոր փաստաթղթեր՝ կապված ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ, կհրապարակվեն ժամկետում՝ հոկտեմբերի 26-ին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահն իր թվիթերյան միկրոբլոգում։

«Ջոն Քենեդիի մասին փաստաթղթերի՝ վաղուց սպասված հրապարակումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին։ Այնքան հետաքրքիր է»,-գրել է Թրամփը։

Հոկտեմբերի 20-ին ամերիկյան Politico պարբերականը հայտնել էր, որ Թրամփը կարող է չեղարկել մոտ 3100 փաստաթղթերի հրապարակումը, որոնք կապված են նախկին նախագահի սպանության հետաքննության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել