Operativ.am-ը գրում է․

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հերքել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդեպ մահափորձ կանխարգելելու հաղորդագրությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Այս մասին հաղորդել է անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Ելենաա Գիտլյանսկայան:

Գերատեսչությունում հաղորդել են, որ այս պահին պարզում են, թե ով կարող էր նման կեղծ հաղորդագրություններ տարածել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն Ուկրաինայի Դոնեցկի շրջան է այցելել և խորհրդակցություն անցկացրել առաջնագծում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել