Մի օր ես հասկացա, որ վեճերն իմ կյանքում անխուսափելի են:

Եթե դիմացինը աթոռը կամ սեղանը վերցրած դեպի քեզ է գալիս, փորձիր պաշտպանական դիրք չընդունել, քանի որ մարդը հանգստանալուց հետո միայն կարող հասկանալ իրավիճակի լրջությունը.

  • Եթե դու փորձես պաշտպանվել, ավելի ուժեղ կլինի հարվածը.
  • Եթե դու փորձես փոխադարձ հարված հասցնել, ապա դու կրկնակին կստանաս.
  • Իսկ եթե դու ոչ մի քայլ չձեռնարկես, դիմացինդ կհասկանա իր սխալը այն ժամանակ, երբ քեզ տեսնի  գետնին՝ ուշաթափված:

«Երբեք մի փորձիր դիմացինին հակառակը ապացուցել, երբ նա բարկացած է»:

  1. Մարդկանց հետ շփվելիս ես տարբեր զգացողություններ ունեցա և հասկացա, որ նրանք իրոք շատ տարբեր են:

Անկեղծ մարդուն այսօր հեշտ չէ գտնել: Մարդկանց 100/80% -ը մտածում է իրենց հարստացնելու (ֆինանսապես) մասին: Նրանք կարծես կենդանական աշխարհից լինեն՝ գտնում են իրենց որսին, ուտում են մսերը, իսկ ոսկորները թողնում են, մոռանում: Այս մարդիկ, այսպես ասած, միամիտներից վերցնում են և չեն վերադարձնում, օգտվում են բարությունից, խլում իրենց պետք եկածը, վերջում էլ ծիծաղում ու վիրավորում: Իսկ միամիտ մարդը՝ բարի մարդը, լավ է զգում, երբ օգնում է, իսկ հետո վիրավորվում է ու գլխի մեջ ստեղծում հարցականների մի շղթա:

Այսինքն՝ կա մարդկանց 2 տեսակ՝ մարդ և մարդանման…

Ֆինանսապես հարուստ մարդկանց մեջ կեղծիքը շատ է, և հենց այդ մարդկանց հոգին է աղքատ... Այդ մարդիկ չեն համարվում հարուստ:

«Հարուստ է այն մարդը, ով հոգով է հարուստ»:

Աղքատն այսօր ավելի հարուստ է, քան հարուստը, ով ոչինչ չունի:

 Փողը մարդու թշնամին է, ինչ իրավիճակում էլ, որ լինի նա:

Աղքատության մեջ փողը մարդուն անսիրտ է դարձնում: Բայց լինում են նաև դեպքեր, երբ փողը մարդուն դարձնում է բարի, հոգատար և անկեղծ, բայց ցավոք ոչ միշտ է այդպես լինում:

Ատիր, մի թող, որ ձեռքիդ մեջ երկար մնա փողը, տուր կարիքավոր մարդկանց կամ քեզ համար մի օգտակար բան գնիր, իսկ եթե թողնես ձեռքիդ մեջ և կուտակես, հավատա՝ երբեք չես ծախսի, կափսոսաս:

Հարուստ մարդը դառնում է եսասեր, ինքնավստահ, բոլորին կանտեսի՝ հարազատ, քույր, եղբայր, նույնիսկ սեփական մորը ձեռք չի մեկնի:

Փողով կարելի է առնել մարդու հոգին նույնիսկ, բնավորությունը, էներգիան: Փողով կարելի է առնել կյանքի հեշտ ու մաքուր ճանապարհը:

Փող-փող… ինչի՞ս է պետք, եթե չեմ ծախսելու, չեմ տալու կարիքավոր մարդկանց, չեմ սիրելու ինձ սիրողներին, ուղիղ և մաքուր ճանապարհով եմ գնալու և չեմ հասկանալու ապրելուս իմաստը և բացի դա էլ ես փողերս թաքցնելու համար պիտի դերասան լինեմ, սպանեմ, գողանամ, մարդկանց ստրուկ դարձնեմ: Էլ ո՞րն է իմաստը ապրելու երկրի վրա, եթե ես բնակվելու վայր չեմ ունենալու երկնքի վրա (հաստատ փողով չեմ կարող գնել):

«Փողը հավերժ չի լինում, իսկ հավերժական կյանքում փողը ինչի՞ս է պետք»:

  • Կարճ մտածելակերպ ունեցող մարդիկ դասվում են անհետաքրքիր, բայց միևնույն ժամանակ մեծ պահանջարկ ունեցող  մարդկանց շարքերին:  Այսպիսին է նրանց մտածելակերպը:
  • Մտածում եմ՝ ինչպե՞ս ժամանակս անցկացնեմ: Մինչև ամուսնանալս աչքիս տակով անցկացնեմ բաղադրատոմսերը՝ ճաշեր, աղցաններ, տորթեր (մարդիկ մինչև ամուսնանալը լեզուներ են սովորում, կրթություն են ստանում, աշխատանք են փնտրում և այլն, բայց մարդիկ էլ կան …):
  • Մեր համալսարանում մի հատ աղջիկ կա, կեդերով, ջինսով ու մայկով է դասի գալիս, նույնիսկ այն օրերին, երբ ֆիզկուլտուրա չունենք:
  • 1. Այս դասախոսի վիճակը. - բարև, ընկեր դասախոս, Դուք ձեզ հայելու մեջ տեսե՞լ եք. 2.Էէէ, ելի սրա մո՞տ ենք, թե մեր ինչի՞ն է պետք հոգեբանությունը, ու՞մ ենք գիժ դարձնելու և այլն…

 

Շատ կետեր կարող եմ նշել …

Զարմանալի է ուղղակի: Ես մի օր փորձեցի իմ կարճ մտածելակերպով հասկանալ նրանց, բայց քանի որ այդքան խելք չունեի, չհասկացա, հակառակը՝ վերցրի թուղթն ու գրիչը և թելադրեցի իմ պատկերացումները կյանքի վերաբերյալ: Պատկերացումներ, որոնք շատ հեռու էին մյուսների պատկերացումներից:

Իմ մտածելակերպը՝

  • Եթե ես մի օր որոշեմ գիրք գրել, ինչպե՞ս կարձագանքեն մարդիկ:
  • Եթե ես այս մարդկանց մեջ այսպես պահեմ ինձ, արդյո՞ք նրանք ինձ կհասկանան.

Այսօր ես նրանց չեմ հասկանում, և նրանք էլ՝ ինձ, իսկ ով որ հասկանում է ինձ, նա ինձ նման է:

«Մի մեղադրեք ձեզ, որ չեք հասկանում մարդկանց, դուք ցանկանաք էլ չեք կարող նրանց նման լինել: Այս մարդկանց մեջ ձեր գնահատականը ավելի բարձր է մյուսներից, և ձեզ գնահատողները մեծ մարդիկ են լինելու, և հենց նրանք են արժանի գնահատական տվողը»:

Անի Քամալյան 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել