«Մի օր ես հասկացա» շարքից…


13:42 , 16 ապրիլ, 2013

Մի օր ես հասկացա, որ վեճերն իմ կյանքում անխուսափելի են:

Եթե դիմացինը աթոռը կամ սեղանը վերցրած դեպի քեզ է գալիս, փորձիր պաշտպանական դիրք չընդունել, քանի որ մարդը հանգստանալուց հետո միայն կարող հասկանալ իրավիճակի լրջությունը.

«Երբեք մի փորձիր դիմացինին հակառակը ապացուցել, երբ նա բարկացած է»:

  1. Մարդկանց հետ շփվելիս ես տարբեր զգացողություններ ունեցա և հասկացա, որ նրանք իրոք շատ տարբեր են:

Անկեղծ մարդուն այսօր հեշտ չէ գտնել: Մարդկանց 100/80% -ը մտածում է իրենց հարստացնելու (ֆինանսապես) մասին: Նրանք կարծես կենդանական աշխարհից լինեն՝ գտնում են իրենց որսին, ուտում են մսերը, իսկ ոսկորները թողնում են, մոռանում: Այս մարդիկ, այսպես ասած, միամիտներից վերցնում են և չեն վերադարձնում, օգտվում են բարությունից, խլում իրենց պետք եկածը, վերջում էլ ծիծաղում ու վիրավորում: Իսկ միամիտ մարդը՝ բարի մարդը, լավ է զգում, երբ օգնում է, իսկ հետո վիրավորվում է ու գլխի մեջ ստեղծում հարցականների մի շղթա:

Այսինքն՝ կա մարդկանց 2 տեսակ՝ մարդ և մարդանման…

Ֆինանսապես հարուստ մարդկանց մեջ կեղծիքը շատ է, և հենց այդ մարդկանց հոգին է աղքատ... Այդ մարդիկ չեն համարվում հարուստ:

«Հարուստ է այն մարդը, ով հոգով է հարուստ»:

Աղքատն այսօր ավելի հարուստ է, քան հարուստը, ով ոչինչ չունի:

 Փողը մարդու թշնամին է, ինչ իրավիճակում էլ, որ լինի նա:

Աղքատության մեջ փողը մարդուն անսիրտ է դարձնում: Բայց լինում են նաև դեպքեր, երբ փողը մարդուն դարձնում է բարի, հոգատար և անկեղծ, բայց ցավոք ոչ միշտ է այդպես լինում:

Ատիր, մի թող, որ ձեռքիդ մեջ երկար մնա փողը, տուր կարիքավոր մարդկանց կամ քեզ համար մի օգտակար բան գնիր, իսկ եթե թողնես ձեռքիդ մեջ և կուտակես, հավատա՝ երբեք չես ծախսի, կափսոսաս:

Հարուստ մարդը դառնում է եսասեր, ինքնավստահ, բոլորին կանտեսի՝ հարազատ, քույր, եղբայր, նույնիսկ սեփական մորը ձեռք չի մեկնի:

Փողով կարելի է առնել մարդու հոգին նույնիսկ, բնավորությունը, էներգիան: Փողով կարելի է առնել կյանքի հեշտ ու մաքուր ճանապարհը:

Փող-փող… ինչի՞ս է պետք, եթե չեմ ծախսելու, չեմ տալու կարիքավոր մարդկանց, չեմ սիրելու ինձ սիրողներին, ուղիղ և մաքուր ճանապարհով եմ գնալու և չեմ հասկանալու ապրելուս իմաստը և բացի դա էլ ես փողերս թաքցնելու համար պիտի դերասան լինեմ, սպանեմ, գողանամ, մարդկանց ստրուկ դարձնեմ: Էլ ո՞րն է իմաստը ապրելու երկրի վրա, եթե ես բնակվելու վայր չեմ ունենալու երկնքի վրա (հաստատ փողով չեմ կարող գնել):

«Փողը հավերժ չի լինում, իսկ հավերժական կյանքում փողը ինչի՞ս է պետք»:

 

Շատ կետեր կարող եմ նշել …

Զարմանալի է ուղղակի: Ես մի օր փորձեցի իմ կարճ մտածելակերպով հասկանալ նրանց, բայց քանի որ այդքան խելք չունեի, չհասկացա, հակառակը՝ վերցրի թուղթն ու գրիչը և թելադրեցի իմ պատկերացումները կյանքի վերաբերյալ: Պատկերացումներ, որոնք շատ հեռու էին մյուսների պատկերացումներից:

Իմ մտածելակերպը՝

Այսօր ես նրանց չեմ հասկանում, և նրանք էլ՝ ինձ, իսկ ով որ հասկանում է ինձ, նա ինձ նման է:

«Մի մեղադրեք ձեզ, որ չեք հասկանում մարդկանց, դուք ցանկանաք էլ չեք կարող նրանց նման լինել: Այս մարդկանց մեջ ձեր գնահատականը ավելի բարձր է մյուսներից, և ձեզ գնահատողները մեծ մարդիկ են լինելու, և հենց նրանք են արժանի գնահատական տվողը»:

Անի Քամալյան 

Շարունակելի...