Tert.am-ը գրում է.

Հայաստանը կարող է առանց Ռուսաստանի համաձայնության կիրառել 100 միլիոն դոլարի վարկով հայկական կողմին վաճառվելիք զինատեսակները: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ շեշտելով, որ ՌԴ համաձայնությունը պետք չի գա, եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերվի: Ըստ Եվսեևի՝  հայկական կողմը պետք է հստակեցնի, թե ինչ զինատեսակներ է ուզում գնել այդ գործարքի շրջանակներում: Նա նշեց, որ նախորդ՝ 200 միլիոն դոլարի վարկով Հայաստանին վաճառված զենքերի մատակարարումը ձգձգվեց հայկական կողմի պատճառով, որովհետև Հայաստանը չէր հստակեցրել, թե ինչ է ուզում գնել:

- Պարո՛ն Եվսեև, որոշ ժամանակ առաջ տեղեկացանք, որ Ռուսաստանը Հայաստանին նոր վարկ է տրամադրելու՝ 100 միլիոն դոլարի, որպեսզի ՀՀ-ն գնի ռուսական արտադրության զենքեր: Նախորդ՝ 200 միլիոն դոլարի վարկը, որը տրամադրել է Ռուսաստանի կողմից նույն նպատակի համար, դեռևս չի մարվել: Ավելին՝ այդ զենքի ողջ խմբաքանակը դեռ Հայաստանին չի փոխանցվել: Ինչպե՞ս Հայաստանում վստահ լինեն, որ նույն խնդիրը չի կրկնվի, որ զենքերը ժամանակին տեղ կհասնեն:

- Այո, Ռուսաստանը Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ էր տրամադրել, որպեսզի հայկական կողմը սպառազինություն ձեռք բերի, բայց որքանով ես եմ տեղեկացված, խնդիրը եղել է ոչ թե այն, որ Ռուսաստանը չի տվել այդ զենքերը, չի մատակարարել, այլ այն, որ հայկական կողմը բավական երկար ժամանակ համաձայնեցնում էր այն հարցը, թե ի՞նչ զենքեր է ուզում գնել: Կարծում եմ, որ այս անգամ հայկական կողմը պետք է իր ողջ ուշադրությունը սևեռի նրա վրա, որ հստակեցնի, թե կոնկրետ ինչ զենքեր է ուզում, որ ապահովի իր անվտանգությունը: Նախորդ անգամ սպառազինության մատակարարման հիմնական ձգձգումը եղավ հենց սրա պատճառով, որ Հայաստանը չէր հստակեցրել, թե ինչ զենքեր է ուզում գնել:

200 միլիոն դոլարի նախորդ վարկը, որի մասին Դուք խոսեցիք, նպատակ ուներ վերականգնել հավասարակաշռությունը տարածաշրջանում, իսկ նոր վարկն այս առումով կրիտիկական չէ, որովհետև, իմ կարծիքով, մինչև հաջորդ տարի լարվածության աճ չի սպասվում: Կա ժամանակ, որպեսզի հանգիստ պայմաններում քննարկվի այն հարցը, թե ինչ զենքեր է ուզում Հայաստանը: Հայկական կողմը պետք է հաշվի առնի իր Զինված ուժերի հագեցվածությունը, նախորդ մատակարարումները և եզրակացություններ անի, թե ինչ զինատեսակների կարիք կա: Ես չեմ ասում, թե ռուսական կողմի մեղքն ընդհանրապես չկա, ոչ, բայց հայկական կողմը ձգձգեց գործընթացը: Հուսով եմ, որ այս անգամ խնդիրները լուծված կլինեն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել