Գիտնականներին զարմացրել է իրենց իսկ կողմից կատարված վերջին բացահայտումը. Հնդկաստանում տերարիումի աշխատակից Սինհա Աբուին մի անգամ խայթեց օձը: Թվում է, թե այնպիսի աշխատանքի դեպքում, որը կատարում է նա, ոչ մի զարմանալի բան չկա: Սակայն խայթոցից հետո նրա ինքնազգացողությունը առհասարակ չվատացավ: Խայթած հատվածում անգամ այրոց չէր զգում:

Մեծ հետաքրքրասրություն դրսևորելով՝ Սինհ Աբուն որոշեց փորձարկում կատարել: Նա օձերին թույլ տվեց կրկին անգամներ խայթել իրեն, սակայն ամեն անգամ ռեակցիա նորից չէր լինում: Բարեբախտաբար՝ փորձարկումները հաջող ընթացան, որոնցից հետո հնդիկը սկսեց մեծ գումարներ աշխատել իր ունեցած առանձնահատկության վրա: Նա շոուներ էր բեմադրում, որի ընթացքում օձերը խայթում էին իրեն: Մերկ վիճակում փակվելով վանդակում գիշատիչ օձերի հետ՝ նա իր վրա էր գրավում հանդիսատեսի ողջ ուշադրությունը: Մարդիկ նայում էին միայն հնդիկին, իսկ օձերին փոքրիկ ուշադրություն անգամ չէին դարձնում:

кобра

Այս դեպքը հետաքրքրեց նաև գիտնականներին: Ուսումնասիրությունների շարք անցկացնելով՝ նրանք պարզեցին, որ կոբրայի թունը, ընկնելով հնդիկի արյան մեջ, ամբողջապես քայքայվում է, իսկ քայքայման արդյունքում առաջացած նյութերն անգամ վերածվում են սնուցիչների: Զարմանալի է, սակայն թույնը նրա օրգանիզմի համար ոչ միայն անվտանգ էր, այլ նաև օգտակար:

Երբ գիտնականները փորձեցին պարզել արտասովոր երևույթի մանրամասները, հասկացան, որ հնդիկն ունի արյուն, որի նմանը աշխարհում գոյություն չունի: Արյունը չէր պատկանում հայտնի խմբերից և ոչ մեկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել