Հասարակության մեջ կան որոշ նորմեր և ստանդարտներ, որոնցից շեղվելու դեպքում բոլորը ձեզ մատնացույց կանեն և ձեր մասին կխոսեն։ Ընդհանուր կանոնն այսպիսին է․ մանկապարտեզ, հետո՝ դպրոց, հետո՝ համալսարան, ապա՝ աշխատանք, ամուսնություն և, իհարկե, երեխաներ։ Դարեր շարունակ այսպես է եղել տեղերի որոշ վերադասավորությամբ, բայց, կարծես, վերջերս այդ «ըմբոստ երիտասարդները» փորձում են խախտել կանոնը՝ բաց թողնելով որոշ փուլեր։ Այս զույգի դեպքում մարդիկ արդեն տարիներ շարունակ հարցնում էին՝ ինչու երեխա չեք ունենում, արդեն ժամանակն է՝ դեռ մի բան էլ անցել է։

Couple

Ավելի կոնկրետ՝ Ջերեդ և Չելսի Փրիսերն արդեն հինգ տարի է, ինչ ամուսնացած են և երջանիկ ապրում են։ Ըստ իրենց ծնողների և բոլոր ծանոթների՝ երեխա ունենալու ժամանակն է։ Սակայն Փրիսերն ունեն Ռայլիին՝ իրենց ընտանի շանը, ում սիրում են, ինչպես կսիրեին իրենց երեխային։

Մարդկանց կողմից տրվող անվերջ հարցին, թե ինչու երեխա չեն ունենում, Ջերեդն ու Չելսին պատասխանել են զվարճալի ֆոտոշարքով։ Ահա նրանց յուրահատուկ լուսանկարներն իրենց «երեխայի»՝ Ռայլի շան հետ։

Couple

Couple Responded

Couple Responded With A

Couple Responde

Couple Responded

Couple Responded

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել