Panorama.am-ը գրում է.

Չնայած գիտության ու բժշկության ձեռքբերումներին միլիոնավոր երեխաներ  են մահանում ծնվելուց մինչև հինգ օր անց՝ այն հիվանդությունների հետևանքով, որոնք կարելի էր կանխարգելել: 2016-ին ամեն օր մահացել է մինչև հինգ տարեկան 15 հազար երեխա: Նրանց 46 տոկոսը կամ 7 հազարը ապրել են մինչև 28 օր:

ՄԱԿ պաշտոնական էջի փոխանցմամբ,  վերջին տարիների ընթացքում մանկական մահացության միջազգային ցուցանիշն էականորեն նվազել է: Եթե 2000 թվականին մինչև հինգ տարեկան 9.9 մլն երեխա է մահացել, ապա 2016-ին այդ թիվը դարձել է 5.6 մլն:


ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հրապարակած զեկույցում մասնագետները մտահոգություն են հայտնում, որ շատ երեխաներ մահանում են այնպիսի հիվանդությունների հետևանքով, որոնք կարելի էր կանխարգելել կամ բուժել: Մանկահասակ երեխաների մահվան պատճառ առավել հաճախ դառնում են թոքաբորբն (16 տոկոս)  ու փորլուծությունը (18 տոկոս):

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել