168.am-ը գրում է.

Կիեւը չի ուկրաինացնելու հունգարական դպրոցները: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի կրթության նախարար Լիլյա Գրինեւիչը: «Ուկրաինան հանձնառու է կատարել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում Հունգարիայի հետ երկկողմ հարաբերություններում, այն բանի վերաբերյալ, որ մեր երկրներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են կրթություն ստանալ մայրենի լեզվով ուսուցման բոլոր փուլերում»,-ասված է ուկրաինական եւ հունգարական կողմերի համատեղ հայտարարության մեջ:

Այս համաձայնությունը ձեռք է բերվել կողմերի հանդիպմանը, որին մասնակցել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը եւ Հունգարիայի մարդկային ռեսուրսների նախարար Զոլտան Բալոգը:

Կիեւը համաձայնել է, որ, նախքան Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները, չի փոխի ուսուցման գործընթացը հունգարական դպրոցներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել