«Ըստ մեր տեղեկությունների, ԲՀԿ-ն հույս ունի, որ ի վերջո ՀՀԿ-ՀՅԴ տանդեմը ԲՀԿ-ին կառաջարկի մաս կազմել իշխանական կոալիցիային, որից հետո Իշխան Զաքարյանը փոխվարչապետ դառնալու «ախորժակ» ունի, քանի որ նոր Սահմանադրությամբ 2018թ. ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ։

ՀՀԿ մեր աղբյուրները հայտնում են, սակայն, որ եթե ԲՀԿ-ն նույնիսկ հրավիրվի կոալիցիա, սա անպայման չի նշանակում, որ նրան կվերապահվի փոխվարչապետի պաշտոն։ Նույնը վերաբերում է դաշնակցությանը։ Չի բացառվում, որ բոլոր փոխվարչապետերին կոալիցիայի հետ խորհրդակցելով առաջարկի և հաստատի ՀՀԿ-ն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել