Panorama.am-ը գրում է.

«Որքան էլ Վիեննայի և Սանկ Պետերբուրգի օրակարգերը Ժնևում մի պահ մոռացության մատնվեցին, սակայն նոր համաձայնության նպատակը բախումնային մոտեցումները մեկտեղելն էր»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան  Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ժնևյան հանդիպման ժամանակ բավական անորոշ ձևակերպվեցին ինչպես լարվածության  նվազեցման, այնպես էլ  բանակցությունների վերսկսման նպատակները։

«Իհարկե, հակամարտ կողմերը, կարծես, հրաժրվել են նախկին կարծր դիրքորոշումներից։ Ադրբեջանը և Հայաստանն բանակցությունների վերսկսման հիմքում այլևս նախկին նախապայմանները չեն դնում։ Այնուամենայնիվ, չէի ասի, թե բանակցային գործընթացը կարող է լուրջ հաջողության հանգել»,- ասաց նա։

Անդրադառնալով Նալբանդյան-Մամեդյարով առաջիկա հանդիպմանը՝ մեր զրուցակիցը նկատեց, որ հայկական կողմը փորձելու է պնդել բանակցությունների երաշխիքներ ստեղծելու հարցը, իսկ ադրբեջանական կողմը համոզել, որ սահմանային լարվածության պատճառը Արցախում տեղակայված հայկական զորքերն են։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել