Armsport.am-ը գրում է.

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Բազելի մրցաշարին: Դրա պատճառն է ծնկի վնասվածքը: Իսպանացի թենիսիստը շվեյցարական մրցաշարին չմասնակցելու մասին հայտնել է թվիթերյան իր էջում:

«Շանհայի մրցաշարից հետո անմիջապես խորհրդակցել եմ բժշկի հետ և ստիպված եմ ասել, որ չեմ կարողանա մասնակցել Բազելի մրցաշարին: Ինձ անհանգստացնում է ծունկս, խնդիրներ ունեի Չինաստանում: Այժմ, բժշկի խորհրդով դադար եմ վերցնում»,- գրել է Նադալը:

Հիշեցնենք, որ Շանհայի մրցաշարի եզրափակչում Ռաֆան պարտվել էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել