Operativ.am-ը գրում է․

«Forbes»-ը հրապարակել է ԱՄՆ-ում 400 ամենահարուստ մարդկանց ցանկը, որի համաձայն՝ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցվածքը մեկ տարվա ընթացում նվազել է 600 միլիոն դոլարով և կազմում է 3.1 միլիարդ դոլար: Այս մասին գրում է  Gazeta.ru-ն:

Այս տարի Թրամփը զբաղեցրել է ամենամյա ցուցակի 248-րդ հորիզոնականը՝ միանգամից 92 հորիզոնական իջնելով՝ ի համեմատություն նախորդ տարվա ցուցանիշի:

ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը կրկին դարձել է «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 89 միլիարդ դոլարով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բիլ Գեյթսը կրկին կորցրել է աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել