Operativ.am-ը գրում է․

Լոնդոնում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա  «Parsons Green» մետրոյի կայարանի մոտ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:

Պատահարը տեղի է ունեցել պիկ ժամի, երբ մարդիկ դուրս գալիս են եղել կայարանի մոտակայքում գտնվող գետնանցումից: Երեք մարդ է տուժել դեպքի հետևանքով: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Ականատեսները ասում են, որ տարածքը շրջափակված է ոստիկանների կողմից: Պատահարը դեռևս ահաբեկչություն չեն անվանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել