Կենդանիները, որոնց օրգանիզմում բարձր է որոշակի սպիտակուցների մակարդակը, ապրում են ավելի երկար և ավելի քիչ են տառապում տարիքային հիվանդություններից։

Նման եզրահանգման են եկել Քեյս Վեսթերն Ռեզերվի համալսարանի գիտնականները, որոնց համապատասխան նյութը հրապարակվել է Nature Communications պարբերականում։

Գիտնականները պարզել են, որ Kruppel անվանմամբ սպիտակուցների կենտրոնացման ավելցուկը կամ պակասը հնարավորություն է տալիս երկարացնելու կամ կրճատելու կյանքը։ Իսկ այդ սպիտակուցները կան ոչ միայն որդերի, այլև կաթնասունների, նաև մարդկանց մոտ։

Այդ միավորումները կարգավորում են գեների ակտիվությունը՝ ճնշելով դրանց էքսպրեսիան։ Տարիքի հետ մեկտեղ դրանց մակարդակը նվազում է, իսկ դրանց կորուստն առաջացնում է սրտանոթային հիվանդություններ, հիպերտոնիա և անգամ Ալցհայմերի հիվանդություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել