Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս ահազանգը ԱԻՆ-ը ստացել է այսօր առավոտյան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 37-րդ կմ-ին «Toyota ipsum»  մակնիշի  (վարորդ՝ 1986 թ. ծնված Ս. Չ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար հատվածքում գտնվող գովազդային վահանակի սյանը և բռնկվել: Վարորդը տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:48-ին, մարվել՝ 09:00-ին: Ամբողջությամբ այրվել է «Toyota ipsum» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել՝ ավտոքարշակի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել