Tert.am-ը գրում է.

Tert.am-ը միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ խոսել է ընդդիմության պասիվության և օրակարգի բացակայության մասին: Նրա խոսքով՝ ընդդիմությունն այսօր պասիվ է, քանի որ չկա հասարակական պահանջ:

Միաժամանակ, Իգիթյանը կարծում է, որ Սահմանադրական փոփոխություններից հետո ստեղծվել է մի համակարգ, որը հնարավորություն չի տալիս քաղաքական դեբատ ունենալ: Հովհաննես Իգիթյանն, անդրադառնալով 2018 թվականին սպասվող իրադարձություններին, նկատեց, թե բոլոր սցենարներով Սերժ Սարգսյանը պետք է շարունակի ղեկավարել երկիրը:

- Պարո՛ն Իգիթյան, ընդդիմադիր գործիչները մի շարք խնդիրների մասին են խոսում, սակայն քաղաքական ընդդիմությունը որևէ գործողություն չի ձեռնարկում, ընտրություններից հետո խորը նիրհի՞ են անցել:

 - Պասիվ են, բայց այստեղ մի քանի պատճառ կա: Առաջնայինը հասարակության վերաբերմունքն է. կարող եք այն հուսահատություն, այս կամ այն քաղաքական ուժի հետ իր ապագան չկապել, հավատի բացակայություն անվանել: Միևնույն է, շատ մեծ դեր ունի հասարակության մոտեցումը խնդիրներին: Նոր համակարգը քաղաքական զարգացումներ թույլ չի տալիս:

- Չե՞ք կարծում, որ հասարակության վերաբերմունքն ընդդիմության գործողությունների հետևանքն է, ընդդիմության մեղքի բաժինը չկա՞, որ իրեն չեն վստահում:

 -Ե՛վ քաղաքական ուժերից է գալիս, և՛ համակարգից: Վերջին համակարգը, որը կոչում են ժողովրդավարական բարեփոխում, խորհրդարանական համակարգ և այլն, սա որևէ կապ չունի պառլամենտարիզմի հետ: Այս համակարգն այնպիսին է, որ քաղաքական զարգացում թույլ չի տալիս: Վերցնենք վերջին ընտրությունները. այս ընտրությունների ժամանակ որևէ քաղաքական դեբատ, դիսկուրս, քաղաքական պայքար չի եղել, փոխարենը՝ եղել է հարուստ առևտրականների կամ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործողների պայքար: Ավելին՝ պայքարն ավելի թեժ է եղել նույն կուսակցության՝ ՀՀԿ-ի անդամների միջև, քան ՀՀԿ-ի և ընդդիմադիրների: Սա է համակարգը, և այս համակարգում, որքան էլ ուզենք կամ չուզենք, միևնույն է, 20 հազար ու ավել ձայն ստանում են մարդիկ, որոնք հասարակությանը մեկ անգամ չեն դիմում: Նման մարդկանց համար է ստեղծվել համակարգն, իսկ այստեղ քաղաքական ուժերին շատ դժվար է աշխուժացնել, հատկապես այն ժամանակ, երբ հասարակությունը կտրված է քաղաքական գործընթացից: Հասարակությունը կտրվել է ամենակարևոր հարցից՝ իշխանություն ձևավորելու իր իրավունքից:

-  Միգուցե ընդդիմությունը հանրության շահերից բխող օրակարգ չի ներկայացնո՞ւմ, վերջնականապես սպառվե՞լ է հանրային պայքարի ռեսուրսը, չէ՞ որ քաղաքական ուժերը միայն ընտրություններին մասնակցելու համար չեն:

- Այնպես չէ, որ միայն կապված է լիդերներից կամ քաղաքական գործիչներից, թեպետ, իրենց վարվելակերպի հարցն էլ կա, ճիշտ եք: Շատ հաճախ քաղաքական իրավիճակն է ծնում քաղաքական գործիչների, կարող ենք նայել այլ երկրների փորձը՝ Լեհաստան, ՀՀ-ն և այլն, չէ՞ որ մեզ մոտ միայն վերջին մի քանի տարում նոր քաղաքական գործիչներ են ծնվել: Հարցն օրակարգը չէ, քանի որ օրակարգը բխում է քաղաքական իրավիճակից: Հասարակությունն ունի իր սպասելիքներն, իսկ այդ սպասելիքներն այսօր որևէ մեկը չի իրականացնում: «Ելք»-ը փորձում է ինչ-որ ձևով՝ իր տեսակետից հասկանալով ասել, թե հասարակության համար ինչն է լինելու առաջնահերթ, բարձրացնել, բայց հասարակություն-քաղաքական ուժ կապը, որը պետք է ներկայացնի խորհրդարանում, գոյություն չունի: Ընդհանրապես ՀՀ-ում, ցանկացած երկում խնդիրն այն է, երբ հասարակության մեջ տրամադրությունները, սպասելիքները, սկզբունքներն համամասնորեն արտացոլված չեն խորհրդարանում: Խորհրդարանը հասարակության տարբեր շերտերի բախումն է, սովորաբար դա լինում է սոցիալական շերտավորման ձևով, իսկ ՀՀ-ում այդպես չէ, քանի որ մեզ մոտ մի կուսակցությունը ժամանակին կարող էր ունենալ և՛ ամենահարուստին, և՛ ամենաաղքատին: Այս իրավիճակում սպասել, որ լիդեր ծնվի, հնարավոր չէ, բայց ես չեմ բացառում պոռթկումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել