168.am-ը գրում է.

Ցանցում հայտնվել է «Նոր մուտանտներ» հորրորի պրոմոհոլովակը, որի գործողությունը ծավալվում է «Իքս մարդիկ» ֆրանշիզայի աշխարհում: Հոլովակը հոկտեմբերի 13-ին հրապարակվել է 20th Century Fox Russia-ի YouTube-ալիքում։

Ֆիլմում պատմվում է մի խումբ երեխաների մասին, որոնց փակի տակ են պահում նրանց գերընդունակությունների պատճառով: Ռեժիսորը Ջոշ Բուն է («Մեղավորն աստղերն են», «Լռվել է սիրո մեջ»): Ժապավենում նկարահանվել են Մեյսի Ուիլյամսը, Անյա Թեյլոր-Ջոյը, Չառլի Հիթոնը եւ Ալիսի Բրագան:

«Նոր մուտանտների» պրեմիերան նշանակված է 2018 թվականի ապրիլի 12-ին: «Իքս մարդիկ» ժապավենը կոմիքսների շարք է, որն ստեղծվել է Սթեն Լիի եւ Ջեկ Քերբիի կողմից: Առաջին թողարկումը տեղի է ունեցել 1963 թվականին: 20th Century Fox ընկերությունը կոմիքսների մոտիվներով նկարահանել է ինը ֆանտաստիկ ֆիլմ, ինչպես նաեւ «Շնորհալիները» սերիալը, որի առաջին էպիզոդը թողարկվել է հոկտեմբերի սկզբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել