168.am-ը գրում է.

Աբու Դաբիից Սիդնեյ թռչող «Etihad Airways» ավիաընկերության ինքնաթիռը արտահերթ վայրէջք է կատարել Ադելաիդա քաղաքի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին, ինքնաթիռը վայրէջք է կատարել խցիկում նախազգուշացնող ձայնային ազդանշանի գործարկման պատճառով:

Ինքնաթիռի վայրէջքը հաջողությամբ է կատարել: «Բոինգ 777»-ում եղել է 349 ուղևոր, որոնք դուրս են եկել վթարային մուտքով: Մասնագետները փնտրում են անսարքության պատճառները:

Ուղևորները Սիդնեյ կուղարկվեն այլ ավիաընկերությունների ինքնաթիռներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել